Կարևոր իրադարձություններ

Թթու կաղամբը՝ շաքարախտն ու բորբոքումները բուժելու լավագույն միջոց

18 Հոկտեմբեր, 2015 11:30
Թթու կաղամբը՝ շաքարախտն ու բորբոքումները բուժելու լավագույն միջոց

Երբևէ մտածե՞լ եք, որ որոշակի բաղադրիչ օգտագործելիս կնվազեցնեք քաղցկեղի առաջացման ռիսկը: Իսկ ավելի կոնկրետ՝ ստամոքսի քաղցկեղի:

Այս բաղադրիչը միշտ մեր սեղանին է՝ թարմ ամռան սեզոնին և ձմռանը: Եթե մտածեցիք կաղամբի մասին, ապա չսխալվեցիք:

Թթու կաղամբը հարուստ է վիտամին C-ով: Այն շատ սննդարար է և բուժիչ հատկություններ ունի: Այն միշտ բարձր է գնահատվել, հատկապես՝ որպես դեղամիջոց:

Կաղամբի 100 գրամը պարունակում է 20մգ վիտամին C, վիտամին A, ֆոլաթթու, մագնեզիում, երկաթ, ֆոսոր, կալցիում, կալիում, սոդա և պրոտեին: Այն վիտամին B12-ի հրաշալի աղբյուր է, այդ իսկ պատճառով այն հատկապես խորհուրդ է տրվում բուսակերներին:

Թթու կաղամբն օգտագործում են շաքարախտն ու բորբոքումները բուժելու նպատակով:

Թթու կաղամբը թարմ կաղամբից տարբերվում է նրանով, որ պարունակում է պրոբիոտիկ բակտերիա: Բացի իր համից, այն նաև շատ օգտակար է առողջությանը: Այն պարունակում է ֆիտոսննդարար տարրեր, որոնք պաշտպանում են օրգանիզմը ստամոքսի քաղցկեղից:

Թթու կաղամբի օգտակար հատկանիշները՝

  • Հանգստացնում է սթրեսը
  • Ամրացնում է իմունիտետը
  • Երիտասարդացնում և պաշտպանում է մաշկն արևի ճառագայթներից
  • Իջեցնում է խոլեստերինը
  • Օգնում է արյան կարմիր գնդիկների առաջացմանը, քանի որ հարուստ է B12-ով:
  • Լավացնում է տրամադրությունը
  • Օրգանիզմից դուրս է բերում տոքսինները
  • Ամրացնում է ոսկորները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին