Կարևոր իրադարձություններ

Խիստ կանոնների արդյունքը. ինչ դժվարությունների են հանդիպում մասնավոր բժշկական բուհերի շրջանավարտները. «Ժողովուրդ»

20 Փետրվար, 2021 08:22
Խիստ կանոնների արդյունքը. ինչ դժվարությունների են հանդիպում մասնավոր բժշկական բուհերի շրջանավարտները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը վերջին տարիներին կոշտ քաղաքականություն է որդեգրել եւ խստացրել է մասնավոր բժշկական բուհերի ընդունելությունը հետբուհական շարունակական կրթության տրամադրման հարցում։

Սակայն,ցավոք, որակյալ բժշկական կադրերի՝ աշխատաշուկա ելքի պայքարում 2 գերատեսչությունների պայքարը՝ ԿԳՄՍ եւ Առողջապահության նախարարություն, տարբերվում է։ Բանն այն է, որ ԿԳՄՍ-ն իր ենթակայության հաստատությունում խիստ չափորոշիչներ է սահմանել, իսկ Առողջապահության նախարարությունը հնարավորություն է տալիս մասնավոր բուհերի շրջանավարտներին հնարավորինս հեշտ մուտք գործել բժշկական պրակտիկ դաշտ։

Հայաստանում մասնավոր բժշկական բուհեր ավարտած շրջանավարտների՝ աշխատանքի անցնելու միակ հնարավորությունը շարունակական հետբուհական կրթություն ստանալն է: Նմանատիպ կրթություն Հայաստանում տրամադրում են 2 հաստատություն՝ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ու Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող, ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը:

Հավելենք, որ ԵՊԲՀ-ն բավական խիստ է մասնավոր բուհերի շրջանավարտների ընտրության հարցում. մասնավոր բուհերից ԵՊԲՀ 2017թ. դիմել են 150 անձ, սակայն ընդունվել են 40-ը, 2018 թ. դիմել են 132 անձ, ընդունվել են 13-ը:

Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ մասնավոր բուհերից 2017 թ. ընդունվել են 128 շրջանավարտ, իսկ 2018 թ.՝ 124 հոգի: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը պատրաստվում է հարցումներ ուղարկել ԵՊԲՀ եւ ԱԱԻ՝ ճշտելու, թե ինչ պատկեր է գրանցվել 2019 եւ 2020 թվականներին»։ 

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին