Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525,5
    530

  • EUR

    635
    647

  • RUB

    6,99
    7,21

Կարևոր իրադարձություններ

Վ․ Պետրոսյանի անվան դպրոցի՝ 1940-ական թթ․ կառուցված շենքն ամրացվում է սեյսմանվտանգության բարելավման ծրագրով. Սուրեն Պապիկյան

19 Փետրվար, 2021 21:11
Հեղինակ՝ Սուրեն Պապիկյան
Վ․ Պետրոսյանի անվան դպրոցի՝ 1940-ական թթ․ կառուցված շենքն ամրացվում է սեյսմանվտանգության բարելավման ծրագրով. Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երևանի Վ․ Պետրոսյանի անվան 51-րդ դպրոցի՝ 1940–ական թթ․ կառուցված շենքը վերականգնվում և ամրացվում է առաջին անգամ դպրոցների սեյսմանվտանգության բարելավման ծրագրով։

Այսօր այցելել եմ սեյսմանվտանգության ծրագրով վերակառուցվող դպրոցներ՝ տեղում հետևելու շինարարության ընթացքին։ Դպրոցի երկու մասնաշենքի վերակառուցման համար ներդրվել է 583 միլիոն դրամ։ Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի մինչև 9 բալ երկրաշարժի նկատմամբ դիմակայուն դպրոց։ Բացի շենքի ամրացումից ապահովվել է նաև հարմարավետությունը, առանձնացվել են մասնագիտացված դասասենյակներ, հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար անհրաժեշտ պայմաններ»։

Լրահոս

Դիտել ավելին