Կարևոր իրադարձություններ

Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական փորձնական ծրագիր. (ֆոտոշարք)

16 Փետրվար, 2021 16:27
Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական փորձնական ծրագիր. (ֆոտոշարք)

ԱՀ քաղաքաշինության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի Ասկերան շրջանի Հովսեփավան համայնքում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական փորձնական ծրագիր։
Ֆիննական կացարանների արցախյան կատարելագործված տարբերակով և 80 քառակուսի մետր բնակտարածքով առանձնատները կունենան 2 ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց և սանհանգույց, ինչպես նաև 1000 քառակուսի մետր տնամերձ տարածք։
Նախարարությունն առաջին փուլում փայտյա շինանյութերով կառուցվող տները պատվիրել է տարբեր մոդելներով։  Կառուցվող առանձնատները ունեն երկու մուտք, որոնցից մեկը հիմնականն է, իսկ մյուսը՝ ելք դեպի հողամաս։
Առանձնատների պատերը ձայնամեկուսացվում են և ունեն ջերմությունը պահպանող նյութերից բաղկացած մակերես։
Կապալառուն «Շեն Արցախ» ընկերությունն է։ Տան ամրությունը երաշխավորում են 70 տարի։
Կառավարությունը նշված մեծածավալ աշխատանքները իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։

 

Լրահոս

Դիտել ավելին