Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505,5
    511,5

  • EUR

    602,5
    614,5

  • RUB

    6,91
    7,15

Կարևոր իրադարձություններ

 

Ֆելոն, Գարիկը, Արամ MP3-ին, Հովհաննես Դավթյանը և այլ սիրված հաղորդավարներ գնում են Հանրային հեռուստաընկերություն

15 Փետրվար, 2021 19:51
Ֆելոն, Գարիկը, Արամ MP3-ին, Հովհաննես Դավթյանը և այլ սիրված հաղորդավարներ գնում են Հանրային հեռուստաընկերություն

«Գարնանային նոր եթերաշրջանում Առաջին ալիքի մեծ ընտանիքը կհամալրվի նոր դեմքերով, ինչպես նաև եթերում կլինեն տարբեր տարիների սիրված հաղորդավարները»: Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը՝ հրապարակելով երկար տարիներ Հանրայինում աշխատած սիրված հաղորդավարների լուսանկարները: 

Նրանց թվում են հաղորդավար, ռեփ երգիչ Ֆելիքս Խաչատրյանը, հաղորդավար, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանը, տեղեկատվության անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, հաղորդավար, դերասան, թարգմանիչ, ռեժիսոր Արտավազդ Եղոյանը, հաղորդավար, ռեժիսոր Կարեն Քոչարյանը, «Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը, երգիչ-երգահան, հումորիստ, շոումեն և դերասան Արամ MP3-ը, դերասան և հումորիստ Հովհաննես Դավթյանը:

Լրահոս

Դիտել ավելին