Կարևոր իրադարձություններ

Պոդգորիցայում ոստիկանների և ցուցարարների միջև տեղի են ունեցել բախումներ

18 Հոկտեմբեր, 2015 10:20
Պոդգորիցայում ոստիկանների և ցուցարարների միջև տեղի են ունեցել բախումներ

Չեռնոգորիայի մայրաքաղաքի կենտրոնում տեղի են ունեցել բախումներ ոստիկանների և վարչապետ Միլո Ջուկանովիչի հրաժարականը պահանջող ցուցարարների միջև՝ գրում է bbc.com-ը:

Պոդգորիցայում խորհրդարանի շենքին մոտենալու համար ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկաննների պատը, սկսել են շշեր նետել նրանց վրա, ինչից հետո իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ և լուսաղմկային նռնակներ:

Բողոքի երթ անցկացնելու որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ շաբաթ օրը ոստիկանները ցրել էին ընդդիմադիրների վրանային ճամբարը: Շուրջ 20 օր ընդդիմադիրները ցույցեր էին անցկացնում խորհրդարանի շենքի դիմաց՝ պահանջելով Ջուկանովիչի հրաժարականը և ժամանակավոր կառավարության ձևավորում՝ մինչև նոր ընտրությունները:

Ավելի վաղ այս շաբաթ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի ժամանակ Պոդգորիցայում ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացրել ընդդեմ ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության:

 

 

Լրահոս

Դիտել ավելին