Կարևոր իրադարձություններ

Կուբայի ԱԳՆ-ն հերքել է Սիրիա զինվորականներ ուղարկելու մասին լուրերը

18 Հոկտեմբեր, 2015 10:00
Կուբայի ԱԳՆ-ն հերքել է Սիրիա զինվորականներ ուղարկելու մասին լուրերը

Կուբայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Սիրիայում Կուբայի զորքերի ենթադրյալ ներկայության մասին լուրերը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

ԱԳՆ-ն ԶԼՄ-ների նման հաղորդագրություններն անվանել է «անպատասխանատու և անհիմն»:

Ավելի վաղ ԶԼՄ-ները՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդել էին, թե Կուբայի զորքերը Սիրիայում միացել են Ռուսաստանին, Իրանին և ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորման դեմ պայքարող այլ ուժերի:

 

Լրահոս

Դիտել ավելին