The Telegraph-ը հայտնում է «հրաշալի հայտնության» մասին:
Մեքսիկայում` Կուախուլա բնակավայրում, ջրամբարի մակարդակի իջնելու հետևանքով «հայտնվել է» հինավուրց եկեղեցի: Աղբյուրը նշում է, որ դա 16-րդ դարի եկեղեցի է` գաղութատիրական շրջանից ու համապատասխան ճարտարապետությամբ:
Ջրի տակ անցնելուց հետո երկար ժամանակի ընթացքում եկեղեցին ընդամենը 2 անգամ է, որ այսպես «ջրի երես է դուրս եկել»: Դա հնարավոր է դառնում քիչ անձրևների պատճառով, որոնք բավականաչափ չեն լցնում ջրամբարը: