Կարևոր իրադարձություններ

Մեքսիկայում 16-րդ դարի եկեղեցի է հայտնվել ջրի տակից. (լուսանկարներ, տեսանյութ)

18 Հոկտեմբեր, 2015 00:52
Մեքսիկայում 16-րդ դարի եկեղեցի է հայտնվել ջրի տակից. (լուսանկարներ, տեսանյութ)

The Telegraph-ը հայտնում է «հրաշալի հայտնության» մասին:

 

Մեքսիկայում` Կուախուլա բնակավայրում,  ջրամբարի մակարդակի իջնելու հետևանքով «հայտնվել է» հինավուրց եկեղեցի: Աղբյուրը նշում է, որ դա 16-րդ դարի եկեղեցի է` գաղութատիրական շրջանից ու համապատասխան ճարտարապետությամբ:

 

Ջրի տակ անցնելուց հետո երկար ժամանակի ընթացքում եկեղեցին ընդամենը 2 անգամ է, որ այսպես «ջրի երես է դուրս եկել»: Դա հնարավոր է դառնում քիչ անձրևների պատճառով, որոնք բավականաչափ չեն լցնում ջրամբարը:

 

Լրահոս

Դիտել ավելին