Կարևոր իրադարձություններ

Գերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցի ուղղությամբ աշխատանքը շարունակվում է. Զախարովա

28 Հունվար, 2021 19:05
Գերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցի ուղղությամբ աշխատանքը շարունակվում է. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս գերիների և պահվող անձանց՝ «բոլորի բոլորի դիմաց» բանաձևով փոխանակման օգտին։

«2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաև հունվարի գագաթնաժողովի պայմանավորվածությունների համաձայն՝ գերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցի ուղղությամբ աշխատանքը  շարունակվում է: Ռուսաստանն այդ հարցով աջակցություն է տրամադրում իր խաղաղապահ զորակազմի միջոցով: ՌԴ նախագահը և ԱԳ նախարարն ընդգծել են, որ խնդրի ամենաիրատեսական տարբերակը գերիների փոխանակումը «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով իրականացնելն է»,- ասել է Զախարովան: 

 
 

Լրահոս

Դիտել ավելին