Կարևոր իրադարձություններ

Լյուքսեմբուրգի խորհրդարանի երկու անդամի հանձնվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալ

28 Հունվար, 2021 18:35
Լյուքսեմբուրգի խորհրդարանի երկու անդամի հանձնվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալ

Հունվարի 27-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի CSV խմբակցության անդամներ Կլոդ Վիզլերի և Լորան Մոզարի հետ՝ վերջիններիս հանձնելով ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալները։ Այս մասին տեղեկանում ենք Նիդերլանդներում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից։

Տ. Բալայանը շեշտել է, որ Հայաստանի խորհրդարանի պատվո մեդալների միջոցով Ազգային ժողովն իր գնահատանքն է հայտնում տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացման բնագավառում ունեցած ավանդի, Լյուքսեմբուրգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող բանաձևերի նախաձեռնությունների համար։ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու գործում Տ․ Բալայանը կարևորել է ԵՄ երկրների օրենսդիր իշխանությունների դերակատարությունը, որոնք ունեն քաղաքական և իրավական հսկայածավալ գործիքակազմ՝ ագրեսիա իրականացրած կողմերին պատասխանատության կանչելու և հնարավոր նոր սպառնալիքները չեզոքացնելու առումով։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-լյուքսեմբուրգյան խորհրդարանական կապերի խթանման, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների բազմաոլորտ համագործակցության հեռանկարների վերաբերյալ։

Նույն օրը դեսպան Տիգրան Բալայանը հումանիտար, տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության սերտացման հարցերի շուրջ արդյունավետ քննարկում է ունեցել նորաստեղծ Լյուքսեմբուրգ-Հայաստան բարեկամության ասոցիացիայի վարչության անդամներ Էրիկ Բրուչի և Ֆրանսուազ Պրեսկատորի հետ։

Լյուքսեմբուրգում դեսպան Տիգրան Բալայանը քաղաքավարական հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի, Նիդերլանդների և Ֆրանսիայի դեսպանների հետ։

Возможно, это изображение (2 человека, люди стоят и люди сидят)

Возможно, это изображение (1 человек, стоит и дерево)

Возможно, это изображение (стоит)

 

Լրահոս

Դիտել ավելին