Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը տեսակցել է անհայտության մեջ 70 օր գտնվելուց հետո հայրենիք վերադարձած զինծառայողներին (լուսանկարներ, տեսանյութ)

28 Հունվար, 2021 18:28
Փաշինյանը տեսակցել է անհայտության մեջ 70 օր գտնվելուց հետո հայրենիք վերադարձած զինծառայողներին (լուսանկարներ, տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն և տեսակցել ապաքինման փուլում գտնվող հերոս ժամկետային զինծառայողներին, ովքեր 2020 թվականի դեկտեմբերի 20-ին հայրենիք են վերադարձել շուրջ 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։

Բուժանձնակազմը կառավարության ղեկավարին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողների հետ, մաղթել շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

 

Լրահոս

Դիտել ավելին