Կարևոր իրադարձություններ

Ես չեմ կասկածում, որ մենք համատեղ ուժերով վերականգնելու և վերազինելու ենք մեր զինված ուժերը․ Էդմոն Մարուքյան

28 Հունվար, 2021 18:20
Հեղինակ՝ Էդմոն Մարուքյան
Ես չեմ կասկածում, որ մենք համատեղ ուժերով վերականգնելու և վերազինելու ենք մեր զինված ուժերը․ Էդմոն Մարուքյան

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Ես չեմ կասկածում, որ մենք համատեղ ուժերով վերականգնելու և վերազինելու ենք մեր զինված ուժերը և դա անելու ենք կրկնակի խնամքով և ջանասիրությամբ։

Պատերազմում ստացած ծանր հարվածն իր վրա վերցրեց հենց Հայոց բանակը։

Հայ զինվորն ու սպան ամեն ինչ արեցին հայրենիքի սահմանները պաշտպանելու համար:

Ահռելի կորուստներից զատ փորձ արվեց ամբողջ պատասխանատվությունը բարդել բանակի վրա։

Մեր հերոս տղաների անձնուրացությունը մեզ միայն պարտավորեցնում է, որ դասեր քաղենք քաղաքական ապաշնորհ կառավարումից:

Բայց նույնիսկ այս ծանրագույն կորուստների և քաղաքական անպատասխանատվության պայմաններում որևէ մեկը չի չեղարկել այն ճշմարտությունը, որ Հայոց Բանակը Հայաստանի և Արցախի բնականոն գոյության երաշխավորն է։

Այդպես եղել է ու միշտ էլ կլինի, և ես չեմ կասկածում, որ մենք համատեղ ուժերով վերականգնելու և վերազինելու ենք մեր զինված ուժերը և դա անելու ենք կրկնակի խնամքով և ջանասիրությամբ։

Շնորհավոր ծնունդդ, Հայո՛ց Բանակ և Հա՛յ Զինվոր։

Քաղաքական հոսանքները կգան ու կգնան, քո արժեքը չգիտակցող մարգինալները կանհետանան պատմության փոշու մեջ, բայց դու կմնաս ու կապրես՝ որպես Հայաստանի, Արցախի Հանրապետությունների ու ամբողջ հայ ազգի պաշտպան»։

 

Լրահոս

Դիտել ավելին