Կարևոր իրադարձություններ

Իրանի ԱԳ նախարարը Վրաստանում հանդիպել է վարչապետի և նախագահի հետ

28 Հունվար, 2021 18:05
Իրանի ԱԳ նախարարը Վրաստանում հանդիպել է վարչապետի և նախագահի հետ

Հինգշաբթի Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Վրաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է վարչապետ Գիորգի Գախարիայի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ: Այդ մասին հայտնում է Pars Today-ը: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանի հետ կապված խնդիրները: 

Իրանի արտգործնախարարը վրացի պաշտոնյաների հետ իր խորհրդակցությունների վերաբերյալ նշել է, որ Իրանն ու Վրաստանը երկար տարիների հարաբերություններ ունեն, և Վրաստանի հետ տարանցման ոլորտում համագործակցության դաշտը շատ լայն է: 

 

Լրահոս

Դիտել ավելին