Կարևոր իրադարձություններ

Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան

28 Հունվար, 2021 17:53
Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան

Հունվարի 28-ին, ժամը 09:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետ Ավետիսյան փողոցից դեպի Սարալանջ տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արաբկիր 29-րդ փողոցում կայանած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Վ․ Ս․) շարժիչի հատվածում։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 09։29-ին, մարել՝ 09։32-ին։ Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը (մասամբ) և ջերմահարվել՝ ցուցիչների վահանակը։

 

Լրահոս

Դիտել ավելին