Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով եւ գտնվում է կարանտինի մեջ

28 Հունվար, 2021 14:44
Հեղինակ՝ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ
Սերժ Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով եւ գտնվում է կարանտինի մեջ
NEWS.am-ը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանն այսօր այցելելու է «Եռաբլուր» պանթեոն: Այդ մասին տեղեկանում ենք Սարգսյանի գրասենյակի ֆեյսբուքյան էջից:
 
«Գրասենյակից մեզ պատասխանեցին. «ՀՀ երրորդ նախագահը, ցավոք, այս տարի չի կարողանա այցելել «Եռաբլուր», քանի որ կորոնավիրուսով վարակվելու պատճառով հունվարի 17-ից գտնվում է կարանտինի մեջ և հասկանալիորեն հետաձգել է իր բոլոր հանդիպումներն ու այցելությունները:
Նախագահի անունից առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր»-ում և հարգանքի տուրք մատուցվել Հայոց բանակի ձևավորման և բանակաշինության գործում իրենց մեծագույն ավանդն ունեցած նվիրյալ զավակների ու Հայրենիքի պաշտպանության, ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին»»:

 

Լրահոս

Դիտել ավելին