Կարևոր իրադարձություններ

Խոնարհումս հանուն հայրենիքի ընկած յուրաքանչյուր զինվորի պայծառ հիշատակին. Վահրամ Դումանյանի ուղերձը

28 Հունվար, 2021 14:42
Խոնարհումս հանուն հայրենիքի ընկած յուրաքանչյուր զինվորի պայծառ հիշատակին. Վահրամ Դումանյանի ուղերձը

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ

 
Հարգելի՛ հայրենակիցներ,

շնորհավորում եմ բոլորիս մեր պատմության ամենակարևոր տոներից մեկի՝ Հայոց բանակի կազմավորման 29-ամյակի կապակցությամբ։

Մեր նորագույն պատմության ամենափառահեղ ձեռքբերումներից մեկը Հայոց բանակն է, որի յուրաքանչյուր զինվոր պատվով է կատարում իր հայրենանվեր պարտքը։

Արցախյան վերջին պատերազմում մեր բանակի քաջարի մարտիկները մեկ անգամ ևս ապացուցեցին հայրենի սահմանը կյանքի գնով պաշտպանելու իրենց բարձր գիտակցումն ու անձնվեր պատրաստակամությունը։ Հպարտորեն պետք է նշել, որ հայոց բանակում ծառայել ու մարտնչել են նաև մեր ուսանողները, մարզիկներն ու արվեստագետները՝ իրենց մասնագիտական ապագայի տեսլականն ազատ և ուժեղ հայրենիքում կառուցելու հեռանկարով։

Խոնարհումս հանուն հայրենիքի ընկած յուրաքանչյուր զինվորի պայծառ հիշատակին, նրանց ծնողներին և մանկավարժներին՝ կրթությամբ և դաստիարակությամբ ազգային արժեքները բարձր պահելու համար։

Հավերժ փառք հայոց բանակին։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Լրահոս

Դիտել ավելին