Կարևոր իրադարձություններ

Արման Բաբաջանյանն այցելել է Տավուշի մարզ

28 Հունվար, 2021 14:55
Հեղինակ՝ Հանուն Հանրապետության
Արման Բաբաջանյանն այցելել է Տավուշի մարզ

«Հանուն Հանրապետության» կուսակցությունից հայտնում են.

«Այսօր «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամներ Արթուր Մանուկյանի և Արտակ Մարկոսյանի ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեց Տավուշի մարզի Ոսկեպար համայնք: Այցի ընթացքում հանդիպում եղավ համայնքի ներկայացուցչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին համայնքի բնակիչներին մտահոգող առաջնային հարցեր, մասնավորապես Արցախյան 44 օրյա պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակի, սահմանային գոտում Ադրբեջանի հետ ընթացող աշխատանքների, սահմանային տեղորոշումների, սահմանային վիճելի տարածքներում գտնվող անշարժ գույքի գրանցման խնդիրների մասին և այլ առաջնահերթ խնդիրների շուրջ: Քննարկվեցին նաև համայնքում հողօգտագործման պահանջ ունեցող ընտանիքներին աջակցելու հետ կապված այլ հարցեր:
Արման Բաբաջանյանը ընդգծեց, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները պետք է իրականացվեն միջազգային փորձի և համապատասխան իրավական գործիքներ ներդնելով, նա պարզաբանումներ տվեց բնակիչներին հուզող բազմաթիվ հարցերի, որոշ խնդիրների կապակցությամբ:
Արման Բաբաջանյանը ներկայացրեց «Հանուն Հանրապետության» կուսակցության առաքելությունը և ծավալած գործունեությունը: Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական ներկա իրավիճակին»:
 
«Տավուշի մարզում աշխատանքային այցով գտնվող «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը այցելեց Կոթի գյուղ: Տեղի ունեցավ հանդիպում գյուղի բնակիչների հետ, որի ընթացքում քննարկվեցին համայնքի առաջնային խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները:
 
Արման Բաբաջանյանը ականջալուր եղավ բարձրացված յուրաքանչյուր հարցի և խոստացավ լուծումներ առաջարկել դրանց: Նա լսեց համայնքի բնակչության մտահոգությունները, որոնք հիմնականում վերաբերում էին հետպատերազմյան իրավիճակին, սահմանային անվտանգության հարցերին, ինչպես նաև այլ ընթացիք խնդիրներին:
Անդրադարձ եղավ նաև առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ընդգծվեց դրանց կարևորությունը: Բաբաջանյանը վստահեցրեց որ սահմանամերձ համայնքների խնդիրները իր ուշադրության կենտրոնում են և որ նմանօրինակ այցերը կրելու են շարունակական բնույթ»:
 

 

Լրահոս

Դիտել ավելին