Կարևոր իրադարձություններ

Օրբելի 63/1 բարձրահարկ շենքի վերելակը արդեն մեկ ամիս է չի աշխատում. բաց նամակ Հայկ Մարությանին

28 Հունվար, 2021 14:17
Օրբելի 63/1 բարձրահարկ շենքի վերելակը արդեն մեկ ամիս է չի աշխատում. բաց նամակ Հայկ Մարությանին

Երևանի Օրբելի 63/1 բարձրահարկ շենքի բնակիչները բաց նամակով դիմել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Նամակում ասվում է.

«Հարգելի պարոն Մարության

Ձեզ են դիմում Օրբելի 63/1 շենքի բնակիչները։ Մեր շենքը խորհրդային տարիներին կառուցվել է Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտանիքների համար։

Այսօր էլ շենքում բազմաթիվ վաստակաշատ, թեև արդեն ծեր, մարդիկ են բնակվում, որոնցից շատերն արդեն մեկ ամիս է զրկված են տնից դուրս գալու տարրական հնարավորությունից, քանի որ 9 հարկանի շենքի վերելակն արդեն մեկ ամիս է՝ չի աշխատում, իսկ քաղաքապետարանի կողմից գործուն քայլեր չեն ձեռնարկվում դրա վերագործարկման ուղղությամբ։

Խնդրում ենք ձեր անմիջական աջակցությունը՝ խնդրի լուծման հարցում»:

Լրահոս

Դիտել ավելին