Կարևոր իրադարձություններ

Միջազգային ճնշումն աճում է, Ադրբեջանը կհասկանա գերիների հարցի հրատապ լուծման անհրաժեշտությունը. ՀՀ ԱԳՆ

28 Հունվար, 2021 11:48
Միջազգային ճնշումն աճում է, Ադրբեջանը կհասկանա գերիների հարցի հրատապ լուծման անհրաժեշտությունը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց․

«Վստահության մթնոլորտը ստեղծվում է շատ կարևոր հարցերի լուծման պարագայում` նախ և առաջ մեր գերիների ազատ արձակման հարցում: Կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է հասկանա, որ սա հումանիտար հարց է և եթե այս հարցը շարունակի շահարկվել, վստահ եմ, որ այն խնդրահարույց կլինի Ադրբեջանի համար»։ 

Այվազյանն ավելացրեց, որ միջգերատեսչական աշխատանքային խումբն ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ հարցի շուրջ և միջազգային ճնշումը օրեցօր աճում է։ 

«Հուսով եմ, որ Ադրբեջանը կհասկանա, որ այդ հարցը պետք է ունենա հրատապ լուծում»,- եզրափակեց նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին