Կարևոր իրադարձություններ

«Թղթի վրա գրեք իմ մեջբերումը և անձամբ կբերեք». Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում լարված զրույց ունեցավ լրագրողի հետ

28 Հունվար, 2021 11:18
«Թղթի վրա գրեք իմ մեջբերումը և անձամբ կբերեք». Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում լարված զրույց ունեցավ լրագրողի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն: «Եռաբլուր»-ում  Փաշինյանը լարված զրույց ունեցավ լրագրողներից մեկի հետ:

Լրագրողը հարցադրում ուղղեց Ազգային ժողովում վարչապետի ելույթի վերաբերյալ՝ նշելով. «Այստեղ թաղված են նաև Շուշիի համար պայքարողները, իսկ դուք հայտարարել եք, որ Շուշին ադրբեջանական քաղաք է»:

Նիկոլ Փաշինյանը լրագրողներին դիմելով հարցրեց. «Մի րոպե մոտեցեք: Էտ դո՞ւք էիք ասում, որ ես ասել եմ՝ Շուշին ադրբեջանական է: Դո՞ւք էիք հարց տալիս, որ ես հայտարարել եմ՝ Շուշին ադրբեջանական է: Ո՞վ էր հարց տալիս, որ ես հայտարարել եմ՝ Շուշին ադրբեջանական է»

Երբ լրագրողը հայտնեց, որ ինքն էր հարցը ուղղել, վարչապետն ասաց.

«Որտե՞ղ եմ ես նման բան հայտարարել: Թղթի վրա դուք անձամբ կգրեք կբերեք մեջբերումը, որ ես դա հայտարարել եմ եւ ուղիղ եթերում ես ձեր հարցին կպատասխանեմ: Ես հիմա այլ հարցի չեմ պատասխանի, սա իմ պայմանն է, ես պայման եմ դրել, այդ պայմանը կատարեք, եւ ես ուղիղ եթերում ձեր հարցին կպատասխանեմ»:

 

Լրահոս

Դիտել ավելին