Կարևոր իրադարձություններ

Վարդենիսում փեսան հեռուստացույց էր գողացել ու նվիրել զոքանչին (տեսանյութ)

27 Հունվար, 2021 21:01
Վարդենիսում փեսան հեռուստացույց էր գողացել ու նվիրել զոքանչին (տեսանյութ)

Ոստիկանության Վարդենիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ջաղացաձոր գյուղի 31-ամյա մի բնակիչ համագյուղացու տնից գողություն է արել։ Այս մասրն հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Քրեական հետախույզները ճշտեցին, թե խոսքը որ տան մասին է, զրուցեցին տուժողի հետ։ Պարզվեց, որ հունվարի 23-ի երեկոյան, օգտվելով նրա բացակայությունից, հարմարեցված գործիքով բացել էին տան դուռը, հափշտակել հեռուստացույց և ոգելից խմիչք։ Ըստ տանտիրոջ՝ վնասի չափը մոտ 400 000 դրամի էր։

Հունվարի 25-ին, բնակարանային գողության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վարդենիսի բաժին:

31-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն։

Պարզվել է, որ նա խմիչքները տեղափոխել է նույն գյուղի մեկ այլ բնակչի տուն, իսկ հեռուստացույցը նվիրել է զոքանչին։

Բնակարանային գողության փաստով հարուցվել է քրեական գործ։

Գողոնը հայտնաբերվել է։

Կատարվում է նախաքննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին