Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը Երևանում այցելեց ֆրանսիական կրթահամալիրի ապագա շենքի շինհրապարակ

27 Հունվար, 2021 20:30
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը Երևանում այցելեց ֆրանսիական կրթահամալիրի ապագա շենքի շինհրապարակ

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը Երևանում այցելեց Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի ապագա շենքի շինհրապարակ: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։

Պետքարտուղարը Հայաստանի ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթի և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ շրջայց կատարեց շինհրապարակում և ծանոթացավ շենքային պայմաններին:

«Խիստ տպավորված եմ և հուզված, քանի որ վկա եմ եղել, թե ինչպես է զարգանում այս դպրոցը: Ներկայում դպրոցում սովորում է 200-250 աշակերտ. առաջիկայում այն կարող է հասնել մինչև 400-450-ի: Սա խորհրդանշական ծրագիր է Հայաստանի և Ֆրանսիայի միջև, քանի որ ՀՀ կառավարության շնորհիվ է նաև, որ ունենք այս շինությունը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Լըմուանը:

 

Լրահոս

Դիտել ավելին