Կարևոր իրադարձություններ

Մենք հայ գերիների հարցը բարձրացնում ենք Ադրբեջանի իշխանությունների հետ զրույցներում, երբ դրա հնարավորությունը ստեղծվում է․ Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար

27 Հունվար, 2021 19:41
Մենք հայ գերիների հարցը բարձրացնում ենք Ադրբեջանի իշխանությունների հետ զրույցներում, երբ դրա հնարավորությունը ստեղծվում է․ Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանի խոսքով՝ իրենք հայ գերիների հարցը բարձրացնում են Ադրբեջանի իշխանությունների հետ զրույցներում, երբ դրա հնարավորությունը ստեղծվում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լըմուանը նշել է Երևանում լրագրողների հետ զրույցում:

«Բնականաբար, այդ հարցն արծարծում ենք Ադրբեջանի իշխանությունների հետ, հենց դրա հնարավորությունն ունենում ենք: Ամեն դեպքում, երկու կողմերի հետ էլ մեր հարաբերություններում ամեն ինչ դնում ենք սեղանին, քննարկում ենք բոլոր հնարավոր հարցերը: Ռազմագերիների հարցով գլխավոր մանդատը ԿԽՄԿ-ն ունի և իրենք աշխատում են այդ ուղղությամբ, բայց, բնականաբար, մենք էլ ամեն հնարավորության դեպքում արծարծում ենք այդ հարցը»,- ասել է ԱԳՆ պետքարտուղարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին