Կարևոր իրադարձություններ

Զինվորական բարձր պաշտոններ նշանակելիս բացառել բարձրագույն զինվորական կրթություն չունեցող թեկնածուներին. ՊՆ պարզաբանումը

27 Հունվար, 2021 19:34
Զինվորական բարձր պաշտոններ նշանակելիս բացառել բարձրագույն զինվորական կրթություն չունեցող թեկնածուներին. ՊՆ պարզաբանումը

Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը սկսել է կոշտ քաղաքականություն վարել բարձր զինվորական պաշտոններում կադրերի նշանակման հարցում: 

Այս առնչությամբ 1lurer.am-ը պարզաբանում է խնդրել Պաշտպանության նախարարությունից:

Նախարարությունից հաստատել են տեղեկությունը. 

«Պաշտպանության նախարարը խիստ հանձնարարական է տվել` զինվորական բարձր պաշտոններ նշանակելիս բացառել այն թեկնածուներին, որոնք չունեն բարձրագույն զինվորական կրթություն: Դա նախարարությունում սկիզբ առած գլոբալ բարեփոխումների կարևոր՝ կադրային ուղղություններից մեկն է»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին