Կարևոր իրադարձություններ

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հենակետերում անցկացվել են ստուգումներ. ՀՀ ՊՆ

27 Հունվար, 2021 19:19
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հենակետերում անցկացվել են ստուգումներ. ՀՀ ՊՆ

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հենակետերում անցկացվել են ստուգումներ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։ 

Ստուգվել է մարտական հերթապահության իրականացման գործընթացը, հենակետերի կահավորվածությունը, զինծառայողների գործողությունները տագնապի դեպքում։

Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։

 
 

Լրահոս

Դիտել ավելին