Կարևոր իրադարձություններ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նիստը կարող է անցկացվել մոտ ապագայում․ ՌԴ ԱԳՆ

27 Հունվար, 2021 19:04
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նիստը կարող է անցկացվել մոտ ապագայում․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի նիստը, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից, գրում է ТАСС գործակալությունը։

«Միջգերատեսչական ձևաչափով ադրբեջանական և հայկական կողմերի հետ միասին մենք նախապատրաստվում ենք դրա առաջին նիստի անցկացմանը մոտ ապագայում»,- հայտնել են նախարարությունում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին