Կարևոր իրադարձություններ

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցը

27 Հունվար, 2021 18:27
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցը

Հունվարի 27-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների` Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Զրույցի ընթացքում կողմերը մանրամասն քննարկվել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը` ներառյալ անվտանգությունը, հումանիտար բաղադրիչը, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը: Այս համատեքստում ընդգծվել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերի համապատասխանեցման և համատեղ կառուցողական աշխատանքի կարևորությունը:

Նախարարները նաև քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների եւ միջազգային խնդիրների մի շարք արդիական հարցերի շուրջ երկու երկրների դիրքորոշումները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին