Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարությանի խոսնակը քաղաքապետի՝«Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությունը լքելու լուրերի մասին

27 Հունվար, 2021 16:53
Հայկ Մարությանի խոսնակը քաղաքապետի՝«Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությունը լքելու լուրերի մասին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դուրս է եկել «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությունից և իր կապերը վերջնականապես կտրել է իշխող թիմի հետ։ Այս մասին այսօր գրել էր Politik.am կայքը։ 

Shabat.am-ի հետ զրույցում Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն անդրդառնալով հրապարակմանը, ասաց․

«2-3 տարի է , ինչ Երևանի քաղաքապետի հրաժարականի մասին անհիմն բամբասանքներ կան, տարատեսակ անվանումներ ունեցող դեղին մամուլում, իսկ ես բանբասանքներ մեկնաբանել չեմ ցանկանում»։ 

Մեր ճշտող հարցին՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Մարությանը դուրս եկե՞լ է, խոսնակը պատասխանեց․  Ես նման տեղեկություն չունեմ։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը Shabat.am-ի հետ զրույցում ասաց, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից ՔՊ-ից դուրս գալու դիմում չեն ստացել։

 

Լրահոս

Դիտել ավելին