Կարևոր իրադարձություններ

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Իջևանի անձնագրային բաժանմունքում

27 Հունվար, 2021 16:22
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Իջևանի անձնագրային բաժանմունքում

Ոստիկանության Իջևանի բաժնի ՔՀԲ ծառայողները հունվարի 26-ին անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 34-ամյա Տիգրան Գ.-ին, որը 2020 թ. մարտի 26-ից ՌԴ Իրկուտսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Բռնաբարություն) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին