Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանը կգործուղվի Սյունիքի մարզ

27 Հունվար, 2021 15:57
Տիգրան Ավինյանը կգործուղվի Սյունիքի մարզ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով կգործուղվի Սյունիքի մարզ:

Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2021 թվականի հունվարի 29-ին գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով»,- ասված է որոշման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին