Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525
    529,5

  • EUR

    639
    651

  • RUB

    7,08
    7,3

Կարևոր իրադարձություններ

Կինը ձողով հարվածել է տղամարդու գլխին, վերջինը մահացել է․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

27 Հունվար, 2021 15:40
Կինը ձողով հարվածել է տղամարդու գլխին, վերջինը մահացել է․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Հունվարի  24-ի գիշերը, ժամը 2.20-ի սահմաններում, ոստիկանության  մետրոպոլիտենի պահպանության բաժին հաղորդում ստացվեց, որ մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում տղամարդ կա ընկած՝ գլխին արյան հետքեր։ Անգիտակից տղամարդը տեղափոխվեց «Արմենիա» բժշկական կենտրոն։

Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդու և 56-ամյա մի կնոջ միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է ծագել, որի ընթացքում կինը երկաթե ձողով հարվածներ է հասցրել տղամարդու գլխին։

Կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքը։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև արնանման հետքերով երկաթե ձողը, որն ուղարկվել է փորձաքննության։ Հունվարի 25-ին բուժհաստատությունից հաղորդում ստացվեց, որ տղամարդը մահացել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված կինը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 

Լրահոս

Դիտել ավելին