Կարևոր իրադարձություններ

Վիրավոր զինծառայողները 500 հազար դրամ աջակցություն կստանան

27 Հունվար, 2021 12:23
Վիրավոր զինծառայողները 500 հազար դրամ աջակցություն կստանան

Հաստատվել է Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ 

Շահառու է համարվում վիրավորում ստացած` բժշկական հաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող (ստացած) անձը, որը չունի հաշմանդամության խումբ կամ ունի/կարող է ունենալ հաշմանդամության երրորդ խումբ:

Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուին 500.000 դրամի չափով։

 

Լրահոս

Դիտել ավելին