Կարևոր իրադարձություններ

Էդմոն Մարուքյանը վերընտրվել է ԵԽԽՎ մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ

27 Հունվար, 2021 11:06
Հեղինակ՝ Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը վերընտրվել է ԵԽԽՎ մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ 
 
«Այսօր վերընտրվել եմ ԵԽԽՎ ամենակարևոր հանձնաժողովներից մեկի` Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ:
Հանձնաժողովի նախագահն ունի 3 տեղակալներ: Թեկնածությունս ներկայացվել էր ԵԽԽՎ Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք (ALDE) քաղաքական խմբի կողմից: Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովը բաղկացած է 91 անդամից, ովքեր ներկայացնում են ԵԽ 47 անդամ պետությունների ազգային խորհրդարանները: Հանձնաժողովն ունի 3 ենթահանձնաժողովներ։
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին