Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    524,5
    529,5

  • EUR

    630
    642

  • RUB

    7,03
    7,25

Կարևոր իրադարձություններ

Վազգեն Մանուկյանը խոստովանեց այն, ինչ մինչեւ օրս չէր հաջողվել ապացուցել․ Ալեն Սիմոնյան

27 Հունվար, 2021 10:11
Հեղինակ՝ Ալեն Սիմոնյան
Վազգեն Մանուկյանը խոստովանեց այն, ինչ մինչեւ օրս չէր հաջողվել ապացուցել․ Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ 

 

«Վազգեն Մանուկյանը խոստովանեց այն, ինչ մինչեւ օրս չէր հաջողվել ապացուցել: Նա ասում է, թե պատերազմի ընթացքում զանգել է Արցախ, բանակի գեներալներին, նրանց հորդորելով իրենց ձեռքը վերցնել իշխանությունը:
Ի՞նչ փաստարկներով պիտի հիմնավորած լինի իր տեսակետը պրն Մանուկյանը, կարծում եմ պարզ է. հողերը ծախած են եւ այսպես շարունակ: Փաստորեն՝ նա մեր զինվորականությանը ներշնչել է, որ դեպի Հորադիզ գրոհելու իմաստ չկա, պետք է գրոհել դեպի Երեւան: Ու եթե Վազգեն Մանուկյանը այս քարոզը գեներալների շրջանում տարել է, կարելի է ենթադրել, որ նույն բանը արել են նաեւ նրան իրենց թեկնածու կարգած ուժերը:
Մի քիչ ավելի ցածրաստիճան «17-ականները» ենթադրաբար այդ նույն քարոզը տարել են գնդապետների, փոխգնդապետների ու մայորների շրջանում, մի քիչ ավելի ցածրաստիճանները՝ կապիտանների ու լեյտենանտների շրջանում, ավելի ցածրաստիճանները՝ սերժանտների ու շարքայինների շրջանում:
Պատերազմի ընթացքում, փաստորեն, էս մարդիկ միայն մի բանով են զբաղված եղել. գեներալից մինչեւ շարքային մեր բանակի հաղթանակի կամքը թուլացնելու, կոտրելու գործով: Նրանք համոզված են եղել՝ իրենց թողած բանակցային ժառանգության բերումով՝ Ջեբրաիլն ու Հորադիզը պետք է թողնել եւ պետք է գրոհել Հայաստանի կառավարության շենքը: Իսկ որպեսզի կառավարության շենքը գրոհելու «լեգիտիմ» առիթ լինի, ռազմաճակատում պետք է լինեին հնարավորինս շատ անհաջողություններ, իսկ սրա համար պետք էր կասկած սերմանել հայոց բանակի զինվորների, սպաների, գեներալների շրջանում, թուլացնել ու կոտրել կռվելու ու հաղթելու նրանց կամքը:
Իսկ այդ նույն ժամանակ Երեւանում ձեւավորվում էին կառավարության ու Ազգային ժողովի շենքը գրոհելուն պատրաստ «մարտունակ» ջոկատներ»:

Լրահոս

Դիտել ավելին