Կարևոր իրադարձություններ

Ֆիզուլիի շրջանում հայկական կողմին է փոխանցվել ևս 31 զոհված զինծառայողի աճյուն

27 Հունվար, 2021 10:01
Ֆիզուլիի շրջանում հայկական կողմին է փոխանցվել ևս 31 զոհված զինծառայողի աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել եւս 31 զոհված զինծառայողի աճյուն, առանց նշելու գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻ Պետական ծառայությունից։ 

Նախնական տվյալներով վերջիններս պահեստազորայիններ են: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ընդհանուր առմամբ, մինչ օրս հայտնաբերվել է 1318 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողություններին մասնակցած զինծառայողներ, պահեստազորայիններ կամ կամավորներ:

Արցախի փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներն իրականացնում են Մարտունու(Ներքին Ճարտարի ուղղություն), Վարանդայի(ֆիզուլի) և Հադրութի շրջաններում:

 

Լրահոս

Դիտել ավելին