Կարևոր իրադարձություններ

ՀՀ ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, բայց այդ ընդերքի հարստությունը մեծամասամբ ազգային շահին չի ծառայում․ «Հայաստանի Հանրապետություն»

27 Հունվար, 2021 09:40
ՀՀ ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, բայց այդ ընդերքի հարստությունը մեծամասամբ ազգային շահին չի ծառայում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Որ Հայաստանի ընդերքը հարուստ է, այդ մասին մեկ անգամ չէ, որ փաստել ենք: Որ Հայաստանի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, բայց այդ ընդերքի հարստությունը մեծամասամբ ազգային շահին չի ծառայում, այս մասին էլ ենք խոսել՝ փաստերով: Եվ այս համապատկերում մշտապես արծարծել ենք  ընդերքի մասին տեղեկության՝ ընդերքօգտագործող ընկերությունների սեփականության պատկանելության խնդիրը: Իրակա՛ն սեփականության:

Քանի որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը արդեն հրապարակել է հանքարդյունաբերության ուսումնասիրության արդյունքները, «ՀՀ»-ն հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանից հետաքրքրվեց՝ ի թիվս այլ հարցերի, ուսումնասիրվե՞լ են արդյոք իրական սեփականատերերի բացահայտման գործընթացում առկա խնդիրները: «Այո, ուսումնասիրվել են»,- հնչեց հանձնաժողովի նախագահի հակիրճ պատասխանը:

Իրական սեփականատերերի բացահայտման գործընթացում ի՞նչ խնդիրներ է արձանագրել ՏՄՊՊՀ-ն: «Հանձնաժողովի դիտարկումները ցույց են տվել, որ իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը դեռեւս չի ծառայում իր նպատակին»,-ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը։ Իսկ ո՞րն է դրա հիմնական պատճառը…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին