Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ «կգործուղվի» էկոնոմիկայի նախարարի եղբայրը. «Ժամանակ»

27 Հունվար, 2021 09:31
ԵՊՀ «կգործուղվի» էկոնոմիկայի նախարարի եղբայրը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվելու էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը։

Խորհրդի նախագահի պաշտոնում նրա ընտրությունը, ըստ ամենայնի, դժգոհություն չի առաջացնի։ «Եթե մարդը որոշել է աշխատել, համալսարանի խնդիրները լուծել՝ խնդիր չի առաջանա։ Գևորգ Մուրադյանը սկզբում միաձայն ընտրվեց նախագահ, հետո խնդիրներ սկսեցին առաջանալ, քանի որ նա նախարարի կամակատարն էր դարձել, դրա համար էլ իր հետ խնդիր էր առաջացել»,- նշեց համալսարանի մեր աղբյուրը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին