Կարևոր իրադարձություններ

Քաղաքական ուժերը ակտիվորեն նախապատրաստվում են արտահերթ ընտրություններին. երբ կկայանան դրանք. «Ժամանակ»

27 Հունվար, 2021 09:07
Քաղաքական ուժերը ակտիվորեն նախապատրաստվում են արտահերթ ընտրություններին. երբ կկայանան դրանք. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Չնայած մի քանի քաղաքական ուժեր և գործիչներ հայտարարել են, որ իրենք չեն պատրաստվում մասնակցել իշխանությունների կողմից կազմակերպվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն քաղաքական ուժերի հիմնական մասը ակտիվորեն զբաղված է նախընտրական նախապատրաստություններով:

Կուսակցությունները տեղական կառույցներ են ստեղծում, վստահված անձանց են հավաքագրում, խորհրդարանական կուսակցությունները հանձնաժողովի անդամների ընտրություն և ուսուցանում են նախաձեռնում:

Հնարավոր է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպվեն մայիս-հունիս ամիսներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին