Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    524,5
    529,5

  • EUR

    630
    642

  • RUB

    7,03
    7,25

Կարևոր իրադարձություններ

Իշխանությունները մտադրություն ունեն պաշտոնից հեռացնել Արման Թաթոյանին. ինչ քայլեր են անում. «Ժողովուրդ»

27 Հունվար, 2021 09:15
Իշխանությունները մտադրություն ունեն պաշտոնից հեռացնել Արման Թաթոյանին. ինչ քայլեր են անում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանական մարդու իրավունքների եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին պաշտոնից հեռացնելուց հետո այժմ աշխատանքներ է սկսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դեմ:

Հաճախ իշխանական խմբակցության պատգամավորները գրառումներ են անում կամ խոսում Թաթոյանի կողմնակալության մասին, փորձում նրան մեղադրել Հայաստանի շահերի դեմ գործելու մեջ: Բանն այն է, որ հատկապես նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությունից հետո Արման Թաթոյանը միակ պետական պաշտոնյան է, որը հաճախ է խոսում իշխանությունների սխալներից, եւ այդ հանգամանքը թերեւս վերջիններիս դուր չի գալիս:

Իշխանական խմբակցությունը Արդարադատության նախարարության հետ համատեղ փորձում է հասնել նրան, որ վերջինս ինքնակամ հրաժարական տա, հեռանա: Ի՞նչ է մտածում այս առնչությամբ Թաթոյանը:

ՄԻՊ-ից հայտնեցին. «Նման խոսակցություններ չենք մեկնաբանում»: Նշենք, որ Թաթոյանը օմբուդսմեն էր ընտրվել 2016թ. փետրվարին՝ ՀՀ Սահմանադրությամբ 6 տարի ժամկետով, այսինքն՝ դեռ մեկ տարի կա մինչեւ ՄԻՊ-ի պաշտնավարման ժամկետի ավարտը: Իսկ, ըստ Սահմանադրության 193-րդ հոդվածի, Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները դադարում են նրա լիազորությունների ժամկետն ավարտվելու, ՀՀ քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա մահվան, հրաժարականի դեպքերում»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին