Կարևոր իրադարձություններ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

26 Հունվար, 2021 23:53
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

Հունվարի 26-ին, ժամը 21:23-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Դողս գյուղի սկզբնամասում գտնվող ջրանցքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Է.) դուրս է եկել ավտոճանապարհի եթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից:

 

Լրահոս

Դիտել ավելին