Կարևոր իրադարձություններ

Հայցում ենք մասնագիտական շրջանակների ըմբռնումը՝ տարընթերցում հարուցելու կապակցությամբ. ՇՄ նախարարությունը պարզաբանում է

26 Հունվար, 2021 23:42
Հեղինակ՝ էդգար Առաքելյան
Հայցում ենք մասնագիտական շրջանակների ըմբռնումը՝ տարընթերցում հարուցելու կապակցությամբ. ՇՄ նախարարությունը պարզաբանում է

Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Սիրելի գործընկերներ, լրագրողներ,

Այսօր «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի առցանց ասուլիսի ժամանակ Սևանա լիճը սնուցող երկու հիմնական գետերի՝ Արփայի ու Որոտանի ջրահավաք ավազանների վերաբերյալ միտքը տարընկալումների տեղիք է տվել։

Հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը․

Լրագրողի հարցին նախարարի հնչեցրած պատասխանը վերաբերվել է ոչ թե նշված գետերի անմիջական ակունքներին, այլև՝ Որոտան և Արփա գետերի ջրահավաք ավազանների մաս կազմող որոշակի տարածքների, որտեղ կան տվյալ գետերը սնուցող աղբյուրներ, որոնք Սևանա լիճը սնող ջրահավաք ավազանի վրա որոշակի ազդեցություն կարող են ունենալ։ Բնականաբար, այդ ազդեցությունը շատ չնչին է։

ՀՀ բնապահպանական շրջանակների կողմից բարձրաձայնած մտահոգությունների հիման վրա Շրջակա միջավայրի նախարարությունն արդեն մի շարք գրություններ և ահազանգեր է ուղարկել համապատասխան գերատեսչություններ։

Հայտնում ենք նաև, որ քանի դեռ վերջնական միջպետական սահմանազատումն իրականացված չէ, հարցին հստակ ու միանշանակորեն անդրադառնալ հնարավոր չէ։

Հայցում ենք մասնագիտական շրջանակների ըմբռնումը՝ տարընթերցում հարուցելու կապակցությամբ»։

 

Լրահոս

Դիտել ավելին