Կարևոր իրադարձություններ

3 տարեկան Մարիամը հաղթահարել է COVID ասոցացված կավասակիանման հիվանդությունը

26 Հունվար, 2021 23:07
Հեղինակ՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
3 տարեկան Մարիամը հաղթահարել է COVID ասոցացված կավասակիանման հիվանդությունը

3 տարեկան Մարիամը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հաղթահարել է COVID ասոցացված կավասակիանման հիվանդությունը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է ԲԿ-ն:

Փոքրիկին բարձր ջերմությամբ, մաշկի ցանով, կոպերի և վերջույթների այտուցներով ու ծանր վիճակում «Սուրբ Ասստվածամայր» էր հասցրել մայրը:

 

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն աղջնակի մոտ ախտորոշել են COVID ասոցացված կավասակիանման հիվանդություն։ Տասը օր խիստ բուժում ստանալով փոքրիկն առողջացել է ու հաղթահարել հիվանդությունը։ Երեխայի ներկա վիճակը լավ է, առաջացած բարդություններ չկան։ Շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ։

Կենտրոնի տեղեկատվության համաձայն, իրենց մոտ արդեն հինգ երեխա է բուժվել Կավասակիից: Հիվանդության այս տեսակը Հայաստանում առաջին անգամ ախտորոշվել է հենց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։

Լրահոս

Դիտել ավելին