Կարևոր իրադարձություններ

Արմեն Ղուլարյանը կնշանակվի քաղաքաշինության կոմիտեի նախագահ

26 Հունվար, 2021 21:38
Արմեն Ղուլարյանը կնշանակվի քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Արմեն Ղուլարյանը կնշանակվի քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում։ Հարցը ներառված է ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում։

Նշենք, որ Ղուլարյանը զբաղեցնում է կոմիտեի նախագահի առաջին տեղակալի՝ նախագահի պարտականությունները կատարողի պաշտոնը։

 

Հիշեցնենք, որ կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին 2020 թվականի փետրվարի 10-ին առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրանք էր առաջադրվել եւ նա կալանավորվել էր։ Իսկ փետրվարի 27-ին Կառավարության որոշմամբ վերջինս ազատվել էր այդ պաշտոնից։

 

Լրահոս

Դիտել ավելին