Կարևոր իրադարձություններ

Շիրակի ոստիկաններն առանձնապես խոշոր չափի մարիխուանա են հայտնաբերել. (տեսանյութ)

26 Հունվար, 2021 20:29
Շիրակի ոստիկաններն առանձնապես խոշոր չափի մարիխուանա են հայտնաբերել. (տեսանյութ)

Թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեպք է բացահայտվել Շիրակի մարզում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

 

Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրիի Ջիվանու փողոցի 33-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում:

Հունվարի 22-ին Գյումրիի Ալեք Մանուկյան փողոցից կասկածյալ բերման է ենթարկվել  Ախուրյանի բաժին:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կանեփանման զանգված և տարբեր գրառմամբ 5 դեղահաբ։

Հետագա միջոցառումներով Մայիսյան գյուղի վերջնամասում՝ բերման ենթարկված տղամարդու կողմից օգտագործվող պահեստներում, հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի՝ 285 գրամ կանեփանման զանգված։

Պահեստների զննությամբ ոստիկանները հայտնաբերել են նաև յուրահատուկ հոտով տարաներ ու թմրանյութի պատրաստման համար անհրաժեշտ այլ պարագաներ:

Ըստ 33-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածն իրենն է, թմրանյութը պատրաստում է վայրաճ կանեփի թփերից` իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Քննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին