Ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին ոստիկանությունում է եղել ԱՄՆ իրավապահների պատվիրակությունը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացվող այցի շրջանակներում կայացել են մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում ներկայացվել են ոստիկանության արդիականացմանն ուղղված բարեփոխումները, կարևորվել է միջազգային փոխգործակցության կատարելագործման անհրաժեշտությունը, իրականացվել է փորձի փոխանակում՝ ծառայողների պրոֆեսիոնալ որակների բարձրացման և հմտությունների կատարելագործման նպատակով:

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։