Կարևոր իրադարձություններ

Մանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել Խաչատրյանների գործով դատարանի վճիռը

26 Հունվար, 2021 19:30
Մանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել Խաչատրյանների գործով դատարանի վճիռը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի և իր դեմ դատական գործի շրջանակում այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը: Այս մասին Գևորգյանն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Խաչատրյանների ընտանիքի պահանջի վերաբերյալ կայացված վճռին:

«Ծանոթացա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի եւ իմ դեմ դատական գործի շրջանակում այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռին: Համաձայն չլինելով որոշման հետ՝ պատրաստվում ենք դիմել Վերաքննիչ դատարան՝ այն բողոքարկելու նպատակով»,- ասաց Գևորգյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին