Կարևոր իրադարձություններ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Պորտուգալիայի նախագահին պաշտոնում վերընտրվելու առթիվ

26 Հունվար, 2021 18:21
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Պորտուգալիայի նախագահին պաշտոնում վերընտրվելու առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալական Հանրապետության նախագահ Մարսելո Ռեբելո Դե Սոուսային՝ շնորհավորելով նրան վերընտրվելու առթիվ:

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի ընդլայնել և խորացնել հայ-պորտուգալական փոխշահավետ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում:

Հայաստանի նախագահն իր պորտուգալացի գործընկերոջը մաղթել է հաջողություններ, իսկ Պորտուգալիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն։ 

 

Լրահոս

Դիտել ավելին