Կարևոր իրադարձություններ

Այս պահին «Իմ քայլը» նիստ է անցկացնում՝ Սահամանադրության փոփոխության հարցով

26 Հունվար, 2021 14:15
Այս պահին «Իմ քայլը» նիստ է անցկացնում՝ Սահամանադրության փոփոխության հարցով

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս պահին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում, որի օրակարգն է ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագիծը՝ Սահամանադրության փոփոխության մասին:

Փոփոխության բնույթը Սահմանադրության 92-րդ հոդվածում այնպիսի լրացում կատարելն է, որի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է նաև Ազգային ժողովի առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ Ազգային ժողովի արձակվելու դեպքում:

Գործող Սահմանադրությամբ խորհրդարանական արտահերթ ընտրություն նշանակվում է միայն այն դեպքում, երբ վարչապետի հրաժարականից հետո 2 անգամ 7-օրյա ժամկետում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ չի ընտրում նոր վարչապետ:

Այս փոփոխությունն ԱԺ-ում ընդունելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ի (88 պատգամավոր) կողմ ձայները: Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցությունում այս պահին կա 83 պատգամավոր:

 

Լրահոս

Դիտել ավելին