Կարևոր իրադարձություններ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը կլինի մոտ օրերս

26 Հունվար, 2021 12:50
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը կլինի մոտ օրերս

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը կլինի մոտ օրերս, հստակ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

«Հանդիպումը կլինի մոտ օրերս, հստակ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են: Օրակարգում ընդգծված չէ որևէ կոնկրետ ուղղություն կամ ենթակառուցվածք, այն ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում»,-հայտնել են գրասենյակից:

 

Լրահոս

Դիտել ավելին